fbpx
Սպորտ

Ռենարը մոտ է Եվրոպա վերադառնալուն

Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը հայտնվել է «Նիցցայի» ղեկին Լյուսիեն Ֆավրին փոխարինելու հավակնորդների ցուցակում, հայտնում է L’Équipe-ը:

Ֆավրը պաշտոնանկ արվեց հունվարի 9-ին այն բանից հետո, երբ թիմը դուրս մնաց Ֆրանսիայի գավաթից։

Ժամանակավորապես «Նիցան» գլխավորեց Դիդյե Դիգարդը, ում հետ թիմը հաղթեց «Մոնպելյեին» (6:1) և ոչ-ոքի խաղաց «Ռեյմսի» հետ (0:0):

Ռենարը Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորում է 2019 թվականի ամռանից։ Մարզիչը նախկինում աշխատել է Մարոկկոյի և Կոտ դ’Իվուարի հավաքականներում, «Լիլում» և այլ թիմերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ