Ընթանում է Կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Նիստի օրակագրում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ամբիոնից հայտնեց, որ 1,5 տարի է արդեն քննարկում են դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը։
Նա ասաց, որ խնդրի լուծմանը մոտ են ու այս պատճառով նախագիծը հրատապ է։
