fbpx
Խորհրդարան

Մոտ կես միլիոն կենսաթոշակառուներ հունվարի սկզբին ստացան թոշակները 10%-ով ավելի շատ․ Թունյան

Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։

Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5…

Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։
Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակները ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»,-գրել է նա։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1628994497241494

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ