fbpx
ՏՏ
20:00 15/11/2019

Motorola-ն ծալովի սմարթֆոն է ներկայացրել

Motorola ընկերությունը երկու էկրանով ծալովի սմարթֆոն է նեկայացրել, որը Razr հեռախոսի նորացված տարբերակն է: Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը:

«Գրպանի «ծալովի հեռախոս»՝ ժամանակակից սմարթֆոնի հնարավորությունների զուգակցությամբ: Նոր, արմատապես այլ Razr է սա»,-գրում է ընկերությունը:

Սարքի ներքին մասն զբաղեցնում է 6,2-դյույմանոց ծալովի OLED-դիսփլեյը: Դրա արտաքին կողմում արագ գործողությունների համար նախատեսված առանձին էկրան կա, որտեղ կարելի է երաժշտություն միացնել կամ ստուգել հաղորդագրությունները: Հեռախոսի հիմնական խցիկն ստացել է 16 պիքսել ընդարձակում, իսկ ֆրոնտալը՝ 5: Գիշերային տեսունակության և ներսարված արհեստական ինտելեկտի գործառույթներն օգնում են բարելավել նկարահանումների որակը:

Նոր Razr-ի վաճառքները կսկսվեն 2020 թվականի հունվարին: Դրա արժեքն սկսվելու է 1,5 հազար դոլարից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ