fbpx
Սպորտ

Մոուրինյուի անհաջողությունները ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում շարունակվում են

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թարմացրել է իր հակառեկորդը։ Նշենք, որ անգլիական ակումբը 0:1 հաշվով պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգ»-ի դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Պորտուգալացի մարզիչը արդեն 6 տարի անընդմեջ չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Վերջին անգամ Մոուրինյուի գլխավորած թիմը հաղթել է 2014 թվականին, երբ «Չելսին» պարտության մատնեց «ՊՍԺ»-ին (2:0):

Դրան հաջորդող 7 հանդիպումները ամհաջողությամբ են ավարտվել:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին Լայպցիգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ