fbpx
Սպորտ

Ասել, որ ես տխուր եմ, կլինի մեղմացնել ամեն բան․ Մոուրինյոն խոսել է Տոտենհեմի ձախողումից

«Տոտենհեմը» երեկ Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում անսպասելի պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից» (3-0) ու դուրս մնաց հետագա պայքարից։ Այս ձախողման մասին խոսել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

«Եթե ես մոռանամ լրացուցիչ ժամանակի վերջին րոպեների մասին, երբ մենք ինչ-որ բան էինք անում հաջորդ փուլ դուրս գալու համար, ապա խաղի մնացած ժամանակահատվածում խաղադաշտում միայն մեկ թիմ էր, որը որոշեց դաշտում թողնել բոլոր ուժերը: Նրանք քրտնեցին, կորցրեցին էներգիա ու արյուն:

Արդյունքում՝ նրանք խաղադաշտում թողեցին նաև ուրախության արցյունքներ: Պետք է գովեմ նրանց: Իսկ իմ թիմի խաղացողները չունեին այնպիսի տեսք, որը լինում է կարևոր խաղի մասնակցելիս: Գուցե դա կարևոր չէ շատերի համար, բայց ոչ ինձ համար:

Այն հարգանքը, որը ես ունեմ իմ կարիերայի ու աշխատանքի հանդեպ, կարևորում է յուրաքանչյուր հանդիպում: «Տոտենհեմի» յուրաքանչյուր երկրպագուի համար ցանկացած խաղ կարևոր է: Ասել, որ ես տխուր եմ, կլինի մեղմացնել ամեն բան: Ես գնացի «Դինամոյի» հանդերձարան և գովաբանեցի նրանց: Շատ հուսահատված եմ, այդքան բան:

Ֆուտբոլը միայն խաղացողները չեն, որոնք մտածում են, թե ավելի լավն են, քան մյուսները: Ֆուտբոլի հիմքում վերաբերմունքն է: Հենց այդտեղ նրանք գերազանցեցին մեզ: Տխուր բառը բավականաչափ չէ այս դեպքում: Այսքանից հետո կարող եմ միայն ներողություն խնդրել «Տոտենհեմի» երկրպագուներից: Հուսով եմ, որ նրանք զգում են նույնը, ինչ ես եմ զգում», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր «Դինամոյին» 2-0 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ