fbpx
Սպորտ

Մոուրինյուն դարձյալ անդրադարձել է գնդակի վերահսկմամբ խաղին

Մարզիչներ կան, որ սեփական գովազդի համար են նախընտրում գնդակի վերահսկմամբ խաղը։ Այս մասին ասել է Ժոզե Մոուրինյուն՝ մեկնաբանելով գնդակը վերահսկելու կամ առանց դրա հաղթանակի հասնելու հավերժական թվացող հարցը։

«Շատերը կարծում են, թե գնդակը վերահսկելը առավելություն է ապահովում։ Դա կախված է նրանից, թե որ կողմից ենք նայում: Թիմը կարող է խաղը կառավարել նաև առանց գնդակի:

Ես կարծում եմ, որ մարզիչներ կան, որոնք գնդակի վերահսկմամբ խաղը նախընտրում են սեփական գովազդի և իմիջի համար:

Ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որն ավելի շատ գոլ է խփում. ինձ համար դա է կարևորը»,-ասել է մասնագետը։ Այս մասին հաղորդում է AS-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ