fbpx
Սպորտ

Մովսիսյանն ու Պաչաջյանը անվանական մարզաշապիկներ են նվեր ստացել

Հայաստանի ազգային հավաքականի հետ Շվեդիայում են գտնվում նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքսբեկյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանն ու Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը։

Նրանք Մելիքսբեկյանից նվեր են ստացել ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից, որտեղ նաև լուսանկար է հրապարակվել։

Հիշեցնենք, որ ընդամենը ժամեր անց մեկնարկելու է Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այն սպասարկելու են ֆինլանդացի մրցավարները։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ