Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան կարող է երկար ժամանակով որակազրկվել։
Այս մասին հայտնում է ESPN-ն։
Որպես պատճառ նշվում է «Մարսելի» ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսի վրա թքելը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Մարսել» հանդիպման ժամանակ լուրջ վիճաբանություն էր ծագել ֆուտբոլիստների միջև։
Նեյմարը հայտնել էր, որ Գոնսալեսն իրեն «Կապիկ, շան տղա է» անվանել, որից հետո բրազիլացին հարվածել էր ֆուտբոլիստի գլխին։
Վիճաբանության արդյունքում դաշտիվ հեռացվեցին 5 ֆուտբոլիստներ։