fbpx
Սպորտ

Փյունիկ-Դյուդելանժ զույգի պարտվողի հավանական մրցակիցները հայտնի են

Այսօր, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա Լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երրոդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանը ՉԼ-ի մրցաշարում ներկայացնում է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։ Երևանյան ակումբը, հաղթահարելով երկրորդ փուլը, երրորդ փուլում կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Այս զույգի պարտվողը Եվրոպա լիգայի երրորդ փուլում կհանդիպի ՉԼ-ում «Ֆերենցվարոշ»/«Սլովան» զույգի պարտվողի հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 2-3-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 9-ին։

Հայաստանի թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» էր, որի արգելքը «Փյունիկն» անցավ և երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Երևանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ