fbpx
Սպորտ

Մրցակիցը կանգնեց ոտքիս. շատ ցավոտ էր.Վինիսիուս

«Ռեալի» հարձակվող Վինիսիուսը պատմել է վնասվածքի մասին, որն ինքը ստացել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի` «Այաքսի» հետ պատասխան խաղի դեռ առաջին կեսում:

Բրազիլացի ֆուտբոլիստը 35-րդ րոպեին լքել է դաշտը, երբ մրցակցի ֆուտբոլիստներից մեկը պատահմամբ կանգնել է նրա ոտքին ու վնասվածք հասցրել բրազիլացուն.

«Փորձում էի խուսափել կանոնների խախտումից, բայց մրցակիցը կանգնեց ոտքիս:

Շատ ցավոտ էր: Բժիշկները ցանկանում էին հանգստացնել ինձ ու ասում էին, որ ոչ մի լուրջ բան չկիա: Բայց տեսնենք` բժշկական ստուգումն ինչ կպարզի»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում A Bola-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքսի» հետ պատասխան խաղում «Ռեալը» 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում: Թիմերի միջև Ամստերդամում կայացած առաջին խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ էր տարել:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ