Մշակույթ

ԵՄ գրական մրցանակին հավակնում են 5 հայ հեղինակներ

2021թ․ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական գրական ասպարեզի կարևորագույ իրադարձություններից մեկին՝ ԵՄ Գրական մրցանակին:

Այս մասին հայտնում են ԱրթԲրիջ գրախանութ-սրճարանի կազմակերպած միջոցառման վերաբերյալ հայտարարությունում։

Ապրիլի 15-ին հայտնի դարձան մրցանակին հավակնող 5 հայ հեղինակներն ու նրանց ստեղծագործությունները՝

Արամ Ավետիս, Երբ առնետները կարդալ գիտեին (When Rats Could Read), հրատարակիչ՝ Ակտուալ արվեստ հրատարակչություն,

​Արամ Պաչյան, P/F, հրատարակիչ՝ Էջ հրատարակչություն,

​Անուշ Սարգսյան, Անոն (Ano), հրատարակիչ՝ Անտարես հրատարակչություն,

​Հովիկ Աֆյան, Կարմիր (Red), հրատարակիչ՝ Անտարես հրատարակչություն,

​Լուսինե Խառատյան, Անմոռուկի փակուղի (The Dead End Forget-me-not), հրատարակիչ՝ Գրանիշ հրատարակչություն:

«Մայիսի 7-ին կհանդիպենք ԱրթԲրիջ գրախանութ-սրճարանում՝ շնորհավորելու հեղինակներին, հրատարակիչներին և ժյուրիին՝ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ, զրուցելու Մրցանակի թեկնածուների ցանկում ընտրված ստեղծագործությունների և առհասարակ ԵՄ Գրական մրցանակի մասին», – ասվում է հայտարարությունում։ Նշվում է, որ մուտքն ազատ է։

ԱրթԲրիջը գտնվում է Աբովյան 20 հասցեում։ Հեռախոսահամարն է՝ 010 521239:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ