fbpx
Սպորտ

Հաջորդ մրցաշրջանում ևս ինձ տեսնում է Բարսելոնայի գլխավոր մարզիչ. Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ակումբից հնարավոր հեռանալու մասին շշուկները։

Կումանը նշել է, որ ակումբի նախագահը հենց առաջին օրվանից է վստահություն հայտնել իրեն:

«Իմ ապագան ակումբում այն չէ, ինչի մասին ես պետք է անհանգստանամ։ Գալով «Բարսելոնա»՝ ես երկու տարվա պայմանագիր կնքեց, այդ իսկ պատճառով հաջորդ մրցաշրջանում ևս ինձ տեսնում եմ կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում։ Երբ մրցաշրջանն ավարտվի, մենք կխոսենք նախագահի հետ։ Հիմա Պրիեմերայի ընթացիկ խաղարկության ավարտն ավելի կարևոր է, քան իմ ապագան։

Հնարավոր պաշտոնանկությունների մասին շշուկները միայն իմ մասին չէ, որ լինում են։ Սա բոլոր մարզիչների հետ էլ տեղի է ունենում։ Ես չեմ կարող վերահսկել մամուլը, բոլորն ունեն իրենց կարծիքը, և ես դա չեմ կարող փոխել։ Երկու շաբաթից իմ ապագայի մասին խոսելու ժամանակը կլինի»,-ասել է Կումանը:

Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ