Սպորտ
15:20 29/05/2020

Մրցաշրջանից հետո Հաքիմի նպատակը Ռեալ վերադառնալն է

Onda-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» աջ պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն հաստատել է, որ մրցաշրջանի ավարտին խաղացողը վերադառնալու է մադրիդյան ակումբ։ Աշրաֆ Հաքիմը այժմ վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։ «Բորուսիայում» Հաքիմիի վարձակալությունը կտևի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

Գործակալ Ալեխանդրո Կամանոն ընդգծել է, որ հիանալի երկխոսություն ունեն «Ռեալի» հետ։ Կամանոն հավելել է՝ համաձայնության կգան՝ չմոռանալով գլխավոր նպատակի մասին։

«Մրցաշրջանից հետո նա կվերադառնա «Ռեալ»։ Ուզում է խաղալ այնպես, ինչպես այս մրցաշրջանում, իսկ հիմա նա յուրաքանչյուր խաղի մեկնարկային կազմում է։
Հիանալի երկխոսություն ունենք «Ռեալի» հետ։ Համաձայնության կգանք՝ չմոռանալով գլխավոր նպատակի՝ վաղ թե ուշ «Ռեալում» խաղալու մասին, քանի որ նրա համար այն աշխարհի լավագույն թիմն է»,- ասել է գործակալը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ