fbpx
Սպորտ

Մրցաշրջանը չավարտելու դեպքում առաջատար ֆուտբոլային առաջնությունները 4 միլիարդ եվրոյի կորուստ կունենան

Եվրոպայի առաջատար հինգ ֆուտբոլային առաջնությունները չորս միլիարդ եվրո կորուստ կունենան, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չկարողանան ավարտել մրցաշրջանը: Այս մասին տեղեկացնում է KPMG-ն՝ հավելելով, որ ամենաշատը մտուժի Անգլիայի Պրեմյեր լիգան, որը հեռուստատեսային իրավունքի վաճառքից պետք է 1,25 միլիարդ եվրո ստանար:

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հույս էր հայտնել, որ ֆուտբոլային կյանքը կվերսկվի մայիսի 3-ից, իսկ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի պնդմամբ՝ իրենց մոտ ֆուտբոլային հանդիպումները կարող են վերսկսվել ապրիլի 14-ից:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ