«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Նրանք հիանալի էին ամբողջ մրցաշրջանում, իսկ մենք ուզում էինք լավ խաղ ցուցադրել նրանց դեմ:
Նոր մրցաշրջանը սկսվեց այսօր, և մենք լավ աշխատանք կատարեցինք:
Թիմը փոխվում և զարգանում է: Ես հավատում եմ, որ ապագայում մենք կունենանք ևս մի քանի հիանալի խաղացողներ», – Ստերլինգի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: