fbpx
Կրթություն

Մրցույթ՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է մրցույթ:

«Մրցույթի նպատակն է բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:

Մրցույթի պայմաններն են.

Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեսյբուքյան էջում կտեղադրվեն հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում):

Այն աշակերտը, ով մրցութային հրապարակման մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ կպատասխանի «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին, կհամարվի «օրվա հաղթողը»:

Պատասխանում աշակերտը պետք է նշի նաև դպրոցի հասցեն (մարզը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, դասարանը):

ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է. այն աշակերտները, որոնք չեն հասցնի առաջինը պատասխանել, այդուհանդերձ չխուսափեն իրենց պատասխանները հրապարակելուց:

Ամփոփելով մրցույթը՝ ԿԳՄՍ նախարարություն կհրավիրվեն հրապարակումներին առաջինը պատասխանած 10 աշակերտները՝ արժանանալով խրախուսական պարգևների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ