Սպորտ

Ի՞նչ կանոնակարգ է ունենալու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները:

Նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թվականի 14-Ա/2 հրամանով հաստատվել են մրցույթի կանոնակարգը, անցկացման ծրագիրը՝ չորս տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների (անվասալյակով տեղաշարժվող) համար:

Հանրապետության լավագույն մարզական ընտանիքի կոչման համար պայքարելու են երկու փուլով. առաջին՝ մարզային փուլն անցկացվելու է ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Ծաղկաձորում: Մրցույթը կանցկացվի չորս տարիքային խմբերով։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ