Փետրվարի 28-ին՝ ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ա., ծնված 1996 թ.) բախվել է Մրգաշատ գյուղի կամրջի բետոնե արգելապատնեշին, մոտ 6 մ բարձրությունից ընկել ներքև և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Մեծամորի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

