fbpx
Իրավական
04:00 14/11/2019

Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու շրջանակներում այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. դատապարտյալների համար կազմակերպվել էր ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն:

Մշակութային ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ:

Միջոցառումը նվիրված է եղել հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցին: Ընթերցվել են գրողի հայտնի ստեղծագործություններից, ներկայացվել են նրա ստեղծագործական գործունեությունը և անցած ճանապարհը, անդրադարձ է եղել նաև Չարենցի անձնական կյանքի՝ քիչ բարձրաձայնված և անտիպ էջներին:

Միջոցառումների ավարտին դատապարտյալ անձանց և ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև ընթացող ակտիվ քննարկումներն ու վերլուծությունները վերհաստատել են այն փաստը, որ ազատությունից զրկված և հասարակական կյանքից մեկուսացված անձինք զերծ չեն մշակութային կյանքից, ընթերցանությունից և ընձեռված հնարավորությունների դեպքում կարողանում են ի ցույց դնել իրենց գիտելիքներն ու նախասիրությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ