fbpx
Աշխարհ

Մշակվել է ականջի ինֆեկցիաները հայտնաբերող առաջին հավելվածը

Վաշինգտոնի համալսարանի մասնագետների կողմից նոր հավելված է մշակվել հատուկ EarHealth սմարթֆոնի համար: Այն հնարավորություն կտա նույնիսկ տնային պայմաններում հայտնաբերել ականջի ինֆեկցիաները:

Զարգացող ինֆեկցիայի հիմնական մարկեր է միջին ականջի շրջանում հեղուկի կուտակումը, իսկ հավելվածի միջոցով հնարավոր կլինի որոշել հեղուկի առկայությունը:

EarHealth հավելվածը գեներացնում է 150 միլիվայրկյան տևողությամբ անդադար ձայնային ազդանշանը, որն իր հաճախականությամբ համեմատելի է թռչունների ծլվլոցի հետ: Ազդանշանն անդարդառնում է թմբկաթաղանթից և բջջային հեռախոսը նորից որսում է այն: Եթե միջին ականջում հեղուկ կա, անդրադարձված ձայնային ալիքի հաճախականությունը փոխվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ