Շվեյցարիայի կառավարությունը և ՄՕԿ-ն աջակցության տարբերակներ են մշակել-Azat TV
Սպորտ

Շվեյցարիայի կառավարությունը և ՄՕԿ-ն աջակցության տարբերակներ են մշակել

Շվեյցարիայում են գործում բազմաթիվ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ: Այդ երկրի կառավարությունը և ՄՕԿ-ը մշակել են ֆինանսական աջակցության երկու տարբերակ՝ ժամանակավոր ու մշտական, ինչպես նաև միանվագ վարկ՝ առանց տոկոսադրույքի, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամառային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին տեղեկացրել է, որ ֆեդերացիաների 2/3-ն արդեն օգտվել է աջակցության փաթեթից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ը «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ պայմանավորված ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով: Օլիմպիական ծրագրում ընդգրկված բոլոր 32 ֆեդերացիաները կարող են օգտվել այդ աջակցությունից։

Հրաձգության, ծանրամարտի, հանդբոլի միջազգային ֆեդերացիաները հրաժարվել են ֆինանսական օգնությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ