fbpx
Խորհրդարան

ԱԺ մի շարք մշտական հանձնաժողովներ նիստ կանցկացնեն

ՀՀ ազգային ժողովում այսօր ու առաջիկա օրերին տեղի կունենան մի շարք մշտական հանձնաժողովների նիստեր։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Այսպիսով, այսօր՝ ժամը 15:00-ին, մեկնարկելու է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Նոյեմբերի 30-ին տեղի են ունենալու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: Իսկ դեկտեմբերի 1-ին կկայանա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ