Մտա կարիքներս հոգալու, դուրս եկա՝ մեքենաս չկար․ առևանգում Երևանում

Այս գիշեր՝ 00:45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 52-ամյա բնակիչ Լեռնիկ Ա.-ն ահազանգել է Ոստիկանություն ու ասել, որ Երևանի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի մոտից առևանգել են իր ավտոմեքենան։

Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Նշվում է, որ պարեկները կարճ ժամանակ անց Երևանի Նաիրի Զարյան փողոցում բռնել են մեքենան փախցնողին ու կասկածյալին բերման ենթարկել։ Կասկածյալը Երևանի 51-ամյա բնակիչ Գեղամ Մ․-ն է։

Shamshyan-ի թղթակցի հետ զրույցում տուժածն ասել է, որ գյուղմթերքի առևտրով է զբաղվում։ Նա մեքենան կայանել, մտել է, որ կարիքները հոգա, դուրս է եկել ու տեսել է, որ մեքենան չկա և ահազանգել է Ոստիկանություն։

Ըստ աղբյուրի՝ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ամենաթարմ