Հասարակություն

Մտածում էի, որ 06-ը աշխարհի ամենալավ մեքենան է․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ ուղիղ եթերում քաղաքացու հետ զրույցի ժամանակ անդրադառնալով մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքի առջև բեմադրված ներկայացման առիթով դժգոհության ալիք բարձրացրած հասարակության զանգվածներին, հայտարարեց, որ հիմա կան ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում ուզում են սակավագիտություն հաստատել՝ մարդը գիտի շատ քիչ բան, դրա հիման վրա ունի իր պատկերացումներն աշխարհի մասին ու ոչ մի կերպ չի ուզում իմանալ ավելին՝ վախենալով, որ աշխարհի մասին իր պատկերացումները կփոխվեն: Ու իր մասին օրինակ բերեց:

«Մինչև 90-ականների կեսերը շատ մարդիկ մտածում էին, թե 06-ն է աշխարհի ամենալավ, ամենահուսալի և ամենահարմարավետ մեքենան: Եվ մարդիկ կային, որոնց 06-ի մասին մի բան ասեիր, կթշնամանային հետդ… Ես 06 ունեցել եմ: Որ անկեղծ ասեմ, ես էլ եմ ժամանակին էդպես մտածել:

Իմ պատկերացումը փոխվեց երևի 1998, 2000-2001 թվականներին: Շահումյանի արձանի դիմաց վթար էր տեղի ունեցել: Վթարվել էին Toyota մակնիշի (Այն ժամանակ շատ չկար: Ն. Փ.) և ГАЗ-31 մակնիշի ավտոմեքենաներ: Դեմ-դիմաց էին բախվել: Toyota-ն ես տեսնում էի դիմացից՝ որոշակիորեն վնասվել էր, թեթև վնաս էր: Ու երբ քայլեցի մյուս կողմը ու տեսա, թե ոնց է ГАЗ-31-ը ուղղակի ճզմվել, դիմացի կեսը ուղղակի չկա, դա ինձ համար, ինչպես ժամանակակից աշխարհում են ասում, մշակութային շոկ էր, որովհետև Իջևանում, մեր թաղերում, մեր գյուղերում լսել էի, համոզմունք կար, որ 06-ից, 31-ից լավ մեքենա աշխարհում չկա՝ ամենապինդ, ամենահուսալի և ամենահարմարավետ մեքենաներն են»,-հիշեց վարչապետը:

Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին:

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Maandag 4 november 2019

Գրում է Aravot-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ