Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է մրցաշարջանի վերսկսելու ժամկետների ու անցկացման վայրի տարբերակների մասին։
«Ամենաառաջնայինը մրցաշրջանն ավարտելն է: Մտածում ենք՝ այն վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին և խաղալ մինչև հուլիսի վերջ: Քննարկվում է նաև օգոստոսի և սեպտեմբերի տարբերակը: Ես հստակ ակնարկել եմ, որ չեմ ցանկանում վտանգի տակ դնել հաջորդ մրցաշրջանը, որպեսզի ավարտեմ ընթացիկը:
Չեզոք տարածքում խաղալը լավագույն որոշումը չէ, բայց մենք դիտարկում ենք նաև այս տարբերակը: Մենք փորձում ենք 4 կամ 5 տարբերակ մշակել:
Ես կարծում եմ՝ մրցաշրջանը չեղարկելը շատ դժվար կլիներ: Դա չափազանց անարդար կլիներ: Ստիպված կլինեինք տիտղոսը հանձնել, բայց ես հավատում եմ, որ նույնիսկ «Յուվենտուսը» դեմ կլիներ այս որոշմանը», – Գրավինայի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)