Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Նշվում է, սակայն, որ բանակցություններ ֆուտբոլիստի ու ակումբի միջև դեռ չեն սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հարձակվողի հետ ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։
