fbpx
Աշխարհ

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր Է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Այս հայտարարությամբ նա հանդես Է եկել Մոնրեալ ժամանելուց հետո:

«Կանադան նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես և Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն Է»,- մեջբերում Է կանցլերի խոսքը DPA գործակալությունը:

«Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել Է Շոլցը լրագրողներին:

DPA-ն ճշտում Է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում Է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը և  գրաֆիտը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ