fbpx
Քաղաքականություն

3 մտավորական չկա Հայաստանում, Քոչարյանին սատարող 124-ը որտեղի՞ց հայտնվեցին․ Հախվերդյան

«Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 124 մտավորականների հայտարարությանը, զարմանքով արձագանքեց, թե Հայաստանում 3 մտավորական չկա, որտեղի՞ց 124-ը հայտնվեցին։

«Երեք մտավորական չկա Հայաստանում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց։ Օրինակ՝ Գուրգեն Խանջյանը լավ գրող ա, բայց մտավորական չի, որ այսօր էլ ձայնը տա Քոչարյանին։ Այս ցանկում ոչ մի մտավորական չկա։ Ովքեր որ Ռոբերտ Քոչարյան են ընտրում, նրանք հազվագյուտ կենդանիներ են։ Էդպես էլ գրեք»,- հայտարարեց Հախվերդյանը։

Նշենք, որ 124 մտավորականներ, որոնք նախկինում սովորաբար Սերժ Սարգսյանի իշխանությանն էին սատարում, այսօր հանդես են եկել Քոչարյանի «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով: Նրանց մեջ են գրողներ, երգիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, ԳԱԱ ակադեմիկոսներ, ԵՊՀ դասախոսներ, հատկապես այն ֆակուլտետների, որոնց ղեկավարների հարազատները ներգրավված են Քոչարյանի դաշինքում։ Օրինակ՝ պատմության ամբիոնի դեկան Էդիկ Մինասյանի եղբայրը՝ Արծվիկ Մինսայանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ