fbpx
Առողջապահություն

Սննդաբանը խորհուրդ է տվել որոշ մթերքներ միասին չուտել

Սննդաբան Մարգարիտա Կորոլևան խորհուրդ է տվել որոշ մթերքներ միասին չուտել։ Նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։

Սննդաբանն ասել է, որ հնարավոր չէ համատեղել սպիտակուցներն ու արագ ածխաջրերը, քանի որ դրա պատճառով օրգանիզմում խմորման գործընթաց է սկսվում, և խախտվում է սպիտակուցի կլանումը։ «Ամբողջական սպիտակուցի աղբյուրները պետք է զուգակցվեն բացառապես բուսական կերակուրների, աղցանների հետ, բայց ոչ արագ ածխաջրերի հետ, օրինակ՝ մակարոնեղենի և կարտոֆիլի», – բացատրել է նա: Սննդաբանը նաև խորհուրդ չի տալիս ալկոհոլ խմել սոդայի հետ: «Ածխածնի երկօքսիդի ազդեցության տակ ալկոհոլային կալորիաներն արագ կներծծվեն լյարդում, բայց այդքան արագ չեն մետաբոլիզացվի, այսինքն՝ թունավորման և հարբածության աճի գործընթացը զգալիորեն կարագանա», – բացատրել է նա:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա, ըստ Կորոլևայի, ավելի լավ է այն ոչ մի բանի հետ չհամատեղել, քանի որ այն խանգարում է այլ մթերքների միկրոէլեմենտների՝ կալցիումի, մագնեզիումի, երկաթի և ֆոսֆորի կլանմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ