fbpx
Էկո

Մթնոլորտ արտանետումները չեն կրճատվի էլեկտրամոբիլների տարածմամբ

Ըստ Միջազգային էներգետիկական գործակալության փորձագետների իրականացրած հետազոտության՝ եթե պահպանվեն քրոսովերների և ամենագնացների ներկա պահանջարկի աճի տեմպերը, դրանց կողմից մթնոլորտ արտանետվող ածխածինների քանակությունն ավելին է էկոլոգիական շահավետությունից, որն ստացվում է էլեկտրամեքենաների տարածվածության աճից: Այս մասին հաղորդում է MIGnews-ը։

2010 թվականից ամենագնացների քանակը ողջ աշխարհում աճել է 60 տոկոսով՝ կազմելով ավելի քան 200 մլն։ 2010-2018 թվականներին այդ մեքենաները երկրորդն են եղել մթնոլորտ արտանետումների էներգետիկ սեկտորից հետո՝ շրջանցլով բեռնատարներն ու ինքնաթիռները։

Փորձագետների գնահատականների համաձայն՝ ամենագնացների տարածվածության աճի տեմպերի պահպանման դեպքում մինչև 2040 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կավելանա օրական գրեթե 2 մլն բարելով, ինչը կարող է ծածկել «սև ոսկու» սպառման նվազումը՝ 150 մլն էլեկտրամոբիլ վաճառելու դեպքում։

Հայտնի է, որ անցած տարի ԱՄՆ-ում ավտոմեքենաների գնումների 48 տոկոսը բաժին է ընկել ամենագնացներին։ Դրանք տարածվում են նաև Չինաստանում ու Հնդկաստանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ