fbpx
Իրավական

Բացարձակ սուտ է․ Մուկուչյանը հերքեց՝ իր ու Փաշինյանի միջև քաշքշուկի մասին լուրերը

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է 4 քաղաքական ուժերի ներկայացրած՝ արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննությունը։

Նիստի ընթացքում այդ ուժերից մեկի՝ «Զարթոնքի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը որոշ հարցեր հղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Այդ հարցերից մեկի ընթացքում Զոհրաբյանը մեջբերում արեց լրատվական կայքերից մեկում տեղ գտած հրապարակումներից մեկից, ըստ որի՝ Մուկուչյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև վեճ և քաշքշուկ է տեղի ունեցել։

Դրան Մուկուչյանը շատ կտրուկ արձագանքեց․ «Բացարձակ ու լկտի սուտ է»։

Այդ հարցուպատասխանի ընթացքում Զոհրաբյանի նաև հետաքրքրվեց, թե Մուկուչյանի վերջին անգամ երբ է կապի մեջ եղել Փաշինյանի հետ, ինչին ԿԸՀ նախագահ պատասխանեց, որ երբեք չի եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ