Իրավական

Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալման գործով պաշտպանը բողոք է ներկայացրել

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։ Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ դեմ բողոք է ներկայացվել։  Պաշտպանը չցանկացավ ասել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։

Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ