fbpx
Աշխարհ

Մունկի վեց նկարներ են կորել Նորվեգիայում Ստեներսենի հավաքածուից

Նորվեգիայում Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում Է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի Է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու Է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել Է անցյալ տարի:

Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել Է առնվազն 47 նկար, դրանցից 34-ը՝ Էդվարդ Մունկի հեղինակության: Մասնավորապես, կորած են համարվում «Մարատի մահը», «Օմեգան լալիս Է», «Լացող աղջիկը մահճակալի մոտ», «Ֆրու Ռ.-ի դիմանկարը», «Տիրգարտեն-Բեռլին» եւ «Օգե Քրիստիան Գիռլեֆ» նկարները: Թանգարանում նկարների անհետացումը բացատրել չեն կարողացել: Էդվարդ Մունկի եղբոր ծոռնուհի Էլիզաբեթ Մունկ Էրիկսենը պատահածը համարել Է «վրդովեցուցիչ», սակայն հույս Է հայտնել, որ կտավները հետ կվերադարձնեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ