fbpx
Տեսանյութեր

Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։


Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։

Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ։
Ոստիկանության գնդապետը հայտնեց, որ օգոստոսի 12-ից սկսած՝ 3 օր մայրաքաղաքում կիրականացվեն միջոցառումներ, որոնց շրջանակում կհայտնաբերվեն մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ