fbpx
Սպորտ

Մոուրինյոն պահել է խոստումը՝ մարզակոշիկներ նվիրելով Ռոմայի երիտասարդ հարձակվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ջենոայի» դեմ հանդիպմանը 10 րոպեում հաղթական դուբլ ձևակերպած 18-ամյա Ֆելիքս Աֆենա-Գյանը 800 եվրո արժողությամբ մարզակոշիկ է նվեր ստացել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:

«Ես Ֆելիքսին խոստացել էի, որ կգնեմ նրա հավանած մարզակոշիկները, որոնք իսկապես շատ թանկ են. արժեն 800 եվրո: Նա կատարեց իր աշխատանքն ու ինձ հիշեցրեց տվածս խոստումը: Առավոտյան առաջին բանը, որ անելու եմ, նրա համար մարզակոշիկ գնելն է լինելու»,- ասել էր Ժոզե Մոուրինյոն «Ջենոայի» դեմ խաղին հաջորդած ասուլիսին:

Եվ ահա համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացված է՝ ինչպես է պորտուգալացի մասնագետը կատարում խոստումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ