Աշխարհ

Մասկի կարողությունը մոտենում է 210 միլիարդ դոլարին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Օրեր առաջ հայտնի նորարար ու բիզնեսմեն, SpaceX, Tesla, Neuralink ու մի շարք այլ ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։

Մասկը կարողությունը հունվարի 7-ի դրությամբ կազմում էր 188,5 միլիարդ դոլար, որը շուրջ 2 միլիարդով ավելի էր Բեզոսի կարողությունից։

Մասկի կարողության նման աճը կապված է Tesla ընկերության արժեթղթերի գնի աճի հետ։ Ըստ Bloomberg-ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկացին իր կարողությունն ավելիացրել է 150 միլիարդ դոլարով։

Bloomberg Index-ի այսօրվա՝ հունվարի 10-ի, տվյալներից տեղեկանում ենք, որ Մասկի կարողությունը շարունակում է աճել ու բիզնեսմենն արդեն հատել է 200 միլիարդ դոլարի սահմանը։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 10-ի՝ Երևանի ժամանակով 11:50-ի դրությամբ Մասկի կարողությունը կազմում է 209 միլիարդ դոլար։

Հեղինակ՝ Հարություն Ստեփանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ