fbpx
Իրավական

Տղամարդը մուտք է գործել մթերային խանութ և կատարել հափշտակություններ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, գողության փորձի, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու մի շարք դեպքեր:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր գյուղի 32-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 24-ամյա համագյուղացու հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 03:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում, գնացել են նույն գյուղի բնակչին պատկանող հողամաս, փորձել հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ աղմուկ լսելով՝ դիմել են փախուստի:

Բացի այդ, 32-ամյա տղամարդը, նույն գյուղում գտնվող իր տան հողամասում ապօրինի ցանել և աճացրել է 13 հատ կանեփի բույս, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021թ. մարտ ամսվա տարբեր օրերի, 32-ամյա տղամարդը մուտք է գործել գյուղում գտնվող մթերային խանութ, գյուղացիներից մեկին պատկանող տնամերձ հողամաս, կատարել հափշտակություններ՝ համագյուղացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 273-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 24-ամյա համագյուղացուն՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրութան մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ