Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է. Լիլիթ Մակունց

Հրապարակող՝

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը այն մասին, որ դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ:

«Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ: Այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից:

Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը, եթե դրանք վերաբերում են այս դատարանին», – գրել է Լիլիթ Մակունցը:

 

Ամենաթարմ