fbpx
Աշխարհ

Մուղաբեի հուղարկավորության հետ կապված տարաձայնությունը հարթվել է

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքը համաձայնել է, որ նա հողին հանձնվի Հարարեում՝ Հերոսների ազգային գերեզմանատանը, այլ ոչ թե Քութամա հայրենի գրյուղում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նախկին նախագահը կյանքից հեռացել է սեպտեմբերի 6-ին 95 տարական հասակում Սինգապուրի հիանդանոցում: 2017 թվականին պաշտոնաթողության պահին նա ամենատարեց պետական ղեկավարն էր և իշխանության գլուխ է եղել 35 տարի: Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ Մուղաբեն ազգային հերոս է հայտարարվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ