fbpx
Խորհրդարան

20:00 13/7/2019

Մխիթար Հայրապետյանին Եվրանեսթում կփոխարինի Գայանե Աբրահամյանը

«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը:

Այս մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները:

Վերեվ