«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ կվերադառնա «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում:
«Միրանտեն պատրաստ չէ, իսկ Մխիթարյանը կխաղա: Նա հանդես կգա մեկնարկային կազմում»,- ասել է մարզիչը:
Նշենք, որ Ռոմա» – «Վերոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: