fbpx
Սպորտ

Մխիթարյանը, միանշանակ, ուղեցույց է մեզ համար․ Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով չի մասնակցում ազգային թիմի հավաքին:

Նա նշել է, որ մեծագույն ֆուտբոլիստները միշտ կարևոր են։

«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ կարևոր են, իսկ մեր դեպքում՝ նաև այն պատճառով, որ մեր թիմում քիչ են նրա պես տաղանդավոր խաղացողները: Բացի այդ, նա, իրոք, հավաքականի համար անհանգստանում է իր մյուս բոլոր թիմակիցների պես: Սեփական հավաքականի մարզաշապիկի ու զինանշանի նկատմամբ սերը մեզ առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ»։

Խոակին Կապառոսն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի նամակին, որով նա պատերազմի օրերին դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին:

«Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի նրան, քանի որ նա դա արեց, երբ հավաքականի ճամբարում էր: Մխիթարյանը, միանշանակ, ուղեցույց է մեզ համար, քանի որ այն ամենը, ինչ նա ասում կամ անում է, ունի հսկայական ազդեցություն»,- ասել է Կապառոսը:

Այս մասին տեղեկանում ենք La Repubblicaից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ