Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ինտերին»։
«Ռոման» մոտ էր կամային հաղթանակի, սակայն խաղն ավրատվեց ոչ-ոքի արդյունքով` 2-2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեցի հյուրերի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը, որից հետո առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին օգտագործեց Էդին Ջեկոյի կարճ փոխանցումը՝ առաջ մղելով «Ռոմային»։
Սակայն 87-րդ րոպեին հյուրերը խփեցին երկրորս գոլը և հաշիվը հավասարվեց:
Հայտնենք, որ «Ինտերը» 72 միավորով երկրորդն է, իսկ «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։
⚡️ SEEEEE! MKHITARYAN! E SIAMO IN VANTAGGIO! ⚡️#RomaInter 2-1 @HenrikhMkh #ASRoma pic.twitter.com/3KfdbhRJhB
— AS Roma (@OfficialASRoma) July 19, 2020