fbpx
Սպորտ

Մխիթարյանի հնարավոր վերադարձը «Բորուսիա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ֆուտբոլիստի հետ քննարկում է պայմանագրի հնարավոր կետերը, որով հայ կիսապաշտպան կարող է նորից միանալ գերմանական ակումբին: «Արսենալ»-ի մրցաշրջանի ավարտին պատրաստվում է հրաժարվել ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից` այդ թվում նաև Մխիթարյանից: Հայ կիսապաշտպան Անգլիայում շաբաթական վաստակում է 180 հազար ֆունտ ստերլինգ:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես է եկել 2013-2016 թվականներին: Մասնակցելով 90 հանդիպման, խփելով 23 գոլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ