fbpx
Սպորտ

Մխիթարյանն իր բացառիկ արագության շնորհիվ կդառնա Ռոմայի առանցքային ֆուտբոլիստներից մեկը. Լուչեսկու

Ուկրաինական «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն TMW-ի հետ զրույցում անկեղծացել է ասելով, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը։

«Մխիթարյանն այն խաղացողներից է, որոնց ես բոլորից շատն եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող» և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։

Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- ասել է Լուչեսկուն։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը  2010-ից 2013 թվականներին է պաշտպանել դոնեցկյան ակումբի գույները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ