fbpx
Սպորտ

08:27 12/6/2019

Մխիթարյանն ու Սոկրատիսը ջերմ հանդիպում են ունեցել խաղից հետո

Հայաստանի և Հունաստանի հավաքականների ավագներ Հենրիխ Մխիթարյանն ու Սոկրատիս Պապաստատոպուլոսը թիմերի միջև Աթենքում կայացած խաղից հետո ջերմ հանդիպում են ունեցել: Նրանք զրուցել են միմյանց հետ և գրկախառնվել:

Մխիթարյանն ու Սոկրատիսը մտերիմ ընկերներ ու թիմակիցներ են: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ՝ Լոնդոնի «Արսենալի» գույները:

Լուսանկարները՝ Armsprot.am-ի:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում մեր ընտրանին 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ ու այժմ վաստակած 6 միավորով գտնվում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

 

Վերեվ