fbpx
Սպորտ

Իմ պատմույթունը Ռոմայի հետ շարունակվում է. Մխիթարյանը Ռոմայի հետ պայմանագիր է կնքել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն գրառում է կատարելFacebook- ի իր էջում և լուսանկար է հրապարակել: Ֆուտբոլիստը հայտնում է, որ շատ ուրախ է, որ վերջապես իրենք համաձայնության եկան իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է:

Շատ ուրախ եմ, որ վերջապես մենք կարողացանք համաձայնության գալ իմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնալու շուրջ՝ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ևս նախնական համաձայնություն ունենալով: Շատ ուրախ եմ, որ մնում եմ, քանի որ դեռ կան բաներ, որ այստեղ չեմ նվաճել ու ցանկանում եմ նվաճել:

Անհամբերությամբ եմ սպասում դրան, ինչպես նաև անհամբերությամբ եմ սպասում ընթացիկ մրցաշրջանն ավարտելուն ու հետո արդեն հաջորդի վրա կենտրոնանալուն»,- գրել է Մխիթարյանը:

https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.162645760462802/3175702565823758/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ