fbpx
Հասարակություն

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ ու զոհ

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 23։44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infiniti» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է նաև, որ փրկարարները «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին, երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ․ տուժածներից մեկը մահացել է։

Նախարարությունից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ