Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին մեղադրել է ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղում ֆուտբոլիստների արժանավայել պահվածքն ապահովել չկարողանալու համար։
Խոսքն այն դրվագի մասին է, երբ «ՄՅՈւ»-ի ֆուտբոլիստները շրջափակել են մրցավար Քրեյգ Պոուսոնին Ռոբերտո Ֆիրմինոյի՝ առաջին խաղակեսում խփած գոլից հետո: Ավելի ուշ այդ գոլը չեղարկվել է:
«Լիվերպուլն» այդ խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Գոլերի հեղինակ են դարձել Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 խաղից հետո 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 30 միավոր վաստակելով:
Ընդ որում, հենց Ուլե-Գունար Սուլշերի միակ թիմն է, որին հաջողվել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում միավորներ խլել «Լիվերպուլ»-ից։ 9-րդ տուրում կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: